ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.07.2020 13:52
Խաբեությամբ գումար է վերցրել ու չի վերադարձել
Հուլիսի 3-ին Մարտակերտի շրջանի բնակիչ,1975թ.ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1957թ.ծնված Ա. Է.-ն հունիսի 4-ին հետ վերադարձնելու պայմանով իրենից վերցրել է 150 000 դրամ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գումարը մինչ օրս չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։