ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:42
Խաբեությամբ 461.550 ռուբլի է յուրացրել
Մարտի 6-ին ԱՀ ոստիկանությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացի 1986թ. ծնված Է. Բ.-ի դիմումն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1979թ. ծնված Ի. Պ.-ն «Fecebook» սոցիալական կայքի միջոցով կապի մեջ է մտել իր հետ և հայտնել, որ քրոջը՝ ոմն Գ. Հ.-ին անհապաղ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ է ֆինանսական օգնություն, ինչի կապակցությամբ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով յուրացրել է իր կողմից փոխանցված 461. 550 ռուբլին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: