ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.11.2019 11:47
Լողավազանում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 28-ին «Շտապ բուժօգնության կայանից» հեռախոսով հաղորդել են ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 15:14-ին կանչով մեկնել են Աջափնյակ 12 հասցե, որտեղ լողավազանում հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Աջափնյակ 12 հասցեում տեղակայված լողավազանում հայտնաբերված դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1939թ.ծնված Ռ. Բ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: