ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.11.2014 20:03
ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության օպերլիազորը՝ աշխարհի չեմպիոն
Սույն թվականի նոյեմբերի 21-ին Ճապոնիայի Նարիտա քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 80 պետության 600 մարզիկ:
Համառ պայքարի արդյունքում արցախցի, ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մավրիկ Նասիբյանը, բոլոր գոտեմարտերում առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ, նվաճեց ոսկե մեդալ և 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն: