Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

28.07.2016 11:15

ԼՂՀ ոստիկանության պետի նախագահությամբ կայացավ ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի նիստը

ԼՂՀ ոստիկանության պետի նախագահությամբ կայացավ ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի նիստը

Սույն թվականի հուլիսի 27-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած կոլեգիայի նիստի օրակարգը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։ 

Նիստը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

2016թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 80,1%-ով կամ 161 դեպքերով (2015թ.՝ 201, 2016թ.՝ 362), որը հիմնականում պայմանավորված է սույն թվականի  հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության և տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի  հետ  հաշտվելու  (ԼՂՀ ՔԴՕ հոդ.35 մ.1 կ.4 և 5) հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությունների հաշվառմամբ, ինչպես նաև թմրամիջոցների, զենք և ռազմամթերքի ապօրինի շրջանառության  դեպքերի հայտնաբերման և բացահայտման ակտիվ աշխատանքներով։ 

Հաշվետու կիսամյակում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 24,3 (2015թ.՝ 13,5)։

Հարկ է նշել, որ վերը նշված հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հաշվառված հանցագործությունները կազմել են 121 դեպք, որոնց տեսակարար կշիռը բոլոր գծերով գրանցված հանցագործություններում կազմել է 33,4%։   

Հանցագործությունների աճի պարագայում բարելավվել է նաև բոլոր ուղղություններով դրանց բացահայտման արդյունավետությունը։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 362 հանցագործություններից բացահայտվել է 316-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 201-133-ի դիմաց։ Բացահայտվել է նաև նախկին տարիներին կասեցված հանցագործության 9 դեպք (2015թ.՝ 7)։

Վարույթում գտնվող քրեական գործերով 19-ով (4-ից 23) աճել է անչափահասների թիվը, իսկ 15-ով (8-ից 23)՝ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը, որոնցից 17-ը՝ քրեական հետախուզության, իսկ 6-ը՝ այլ ծառայության գծերով (2015թ.՝ 8/0)։

Բացահայտվել է նաև նախկին տարիներին անչափահասների կողմից կատարված և չբացահայտված հանցագործության 3 դեպքեր։

ԼՂՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով  տեսչություններում պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել 36, հաշվառումից հանվել 35 անչափահասներ։ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառման մեջ են 67 անչափահասներ։

Հաշվետու կիսամյակում հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ 2016» համալիր միջոցառման 1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 15 դեպք։ Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է չմշակված 5372,9 կգ կանեփ և 0,8 կգ կակաչ տեսակի բույսեր։  

2016թ. 1-ին կիսամյակում 20 դեպքով (40-ից 20) նվազել են ճանապարհային պատահարները, 1-ով (6-ից 5)՝ զոհերի և 27-ով (49-ից 22)՝ վիրավորների թիվը։

2016թ. 1-ին կիսամյակում կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև ԼՂՀ ոստիկանության առանցքային ստորաբաժանումների պատասխանատուները։

Այնուհետև, ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ԼՂՀ ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի որոշումը։

ԼՂՀ ոստիկանության պետը, ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները «Լավ» գնահատականի արժանացնելով, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց տարվա արդյունքներով հասնել 100 տոկոսանոց բացահայտման և մի շարք կոնկրետ ուղղություններով հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հանդիսավորությամբ շնորհավորեց ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջբաժնի պետ Ռոմա Հարությունյանին՝ ԼՂՀ Նախագահի սույն թվականի հուլիսի 23-ի հրամանագրով ոստիկանության գնդապետի կոչմանն արժանանալու առթիվ՝ դրվատանքի խոսքեր արտահայտելով նրա մասնագիտական և կազմակերպչական ունակությունների վերաբերյալ։    

Որպես առաջնային խնդիր համարելով հանցագործությունների նպաստող պայմանների և պատճառների հայտնաբերումն ու դրանց վերացման միջոցով հատկապես բնակարանային գողությունների  կանխարգելումը՝ ոստիկանության պետը հատուկ ուշադրության արժանացրեց նախկինում դատվածների կողմից հանցագործությունների նախականխման, անհայտ կորած անձանց հայտնաբերման, ինչպես նաև քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքների միջոցով զենք-ռազմամթերքի կամովին հանձնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հրամայականը։ 

Իր մտահոգությունները արտահայտելով անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճի վերաբերյալ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության անչափահասների գործերով նորանշանակ ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Գայանե Ներսիսյանին հանձնարարեց պրակտիկ և մեթոդական օգնություն ցուցաբերել տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներին՝ իրավախախտումների ու հանցագործությունների հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման և նրանց նկատմամբ իրականացվող աշխատանքների ակտիվացման ուղղությամբ։

«Ցուցաբերվող արդար ու անաչառ վերաբերմունքի շնորհիվ ոստիկանությունը արդեն իսկ շոշափելի հաջողությունների է հասել հասարակության վստահությանը արժանանալու հարցում։ Իսկ ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը ամրապնդում է նաև մեր պետականության հենասյունները։ Ոստիկանության գործունեության մեջ արձանագրած հաջողությունները պայմանավորված են նաև ԼՂՀ իրավապահ կառույցների հետ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցության բարձր մակարդակով, ինչի համար իմ խորին երախտիքն եմ հայտնում ԼՂՀ դատախազության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին», - եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետը։