Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

19.06.2014 22:11

ԼՂՀ ոստիկանության պետի կողմից առողջապահության նախարարության մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին մեդալով

ԼՂՀ ոստիկանության պետի կողմից առողջապահության նախարարության մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին մեդալով

Բժիշկն ու ոստիկանն ունեն մի ընդհանրություն. երկուսին էլ մարդը վստահում է իր կյանքն ու առողջությունը, ու եթե առաջինը պայքարում է վիրահատական սեղանին հայտնվածին փրկելու համար, ապա երկրորդը  պարտավոր է ապահովել այդ նույն քաղաքացու անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից:

Սույն թվականի հունիսի 19-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը  հյուրընկալվել էր ԼՂՀ առողջապահության նախարարությունում:

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և առողջապահության նախարարության բոլոր աշխատողներին շնորհավորելով նախանշված բուժաշխատողի օրվա կապակցությամբ` ԼՂՀ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ ոստիկանության և առողջապահության նախարարության միջև համագործակցությունն էլ ավելի գործնական հարթություն կտեղափոխվի և կծառայի ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի:

Այնուհետև ԼՂՀ ոստիկանության պետի տեղեկալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ԼՂՀ ոստիկանության պետի հրամանները, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև ի նշանավորումն բուժաշխատողի օրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Մաքսիմի Քուշկյանը և առողջապահության նախարարության մի շարք բուժաշխատողներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: