Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

24.12.2016 14:24

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը քննարկեց  համալիր-տեսչական ստուգումների արդյունքները

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցության օրակարգը նվիրված էր 2016թ. նոյեմբերի 14-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության¸ քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում ու տարածքային ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների արդյունքների մասին տեղեկանքի քննարկմանը։

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Ներկա էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը¸ կենտրոնական ապարատի¸ ճանապարհային¸ քրեակատարողական¸ պետական պահպանության և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները։

ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների մասին հակիրճ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը¸ ով ըստ ստորաբաժանումների և ծառայությունների, առանձին-առանձին վերլուծելով արձանագրված  բացթողումներն ու թերությունները և դրանց վերացման ուղղությամբ ժամկետների հստակ մատնանշմամբ ներկայացրեց կոնկրետ առաջարկություններ։

Նշվեց¸ որ ստուգումների ընթացքում ի հայտ բերված որոշ թերություններ և բացթողումներ տեղում վերացվել են, իսկ առաջադրված հարցերի վերաբերյալ ցուցաբերվել է մեթոդական օգնություն։

Ընդհանրացնելով համալիր-տեսչական ստուգումների արդյունքները և անդրադառնալով վերջին տարիներին ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումներում անցկացված ուսումնասիրություններին՝ հարկ է նշել, որ ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումները իրենց օպերատիվ-ծառայողական գործունեությունը հիմնականում կազմակերպում են  ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

«ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումներում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մինչև  հանձնախմբի կողմից հսկողական ստուգումներ  իրականացնելը, ըստ  ծառայության ոլորտների անհրաժեշտ է պարբերաբար ցուցաբերել գործնական և մեթոդական օգնություն»¸ -  եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։

ԼՂՀ ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, մեկ առ մեկ վերլուծելով ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները, դրանց առաջացման վերաբերյալ բացատրություններ պահանջեց ստորաբաժանումների պատասխանատուներից։

«Բազմիցս հիշեցրել էի Ձեզ¸ որ պարտավոր եք Ձեր գործունեությունը կանոնակարգել օրենքի՝ դրանից բխող ենթաօրենսդրական և նորմատիվ ակտերի ու հրամանների պահանջների խստագույն պահպանմամբ¸ քանի որ դրանցից ամենաչնչին շեղումն իսկ ոչ միայն ներազդում է ծառայության ընդհանուր արդյունավետությանը¸ այլև բացասական դրոշմ է թողնում ոստիկանության հեղինակության և հասարակության կողմից համակարգի նկատմամբ մեր քաղաքացիների վստահության վրա։ Մեզ համար բացթողումներն ու թերությունները անընդունելի են¸ ուստի զգուշացնում եմ¸ որ համալիր-տեսչական ստուգումների արդյունքներով անբարեխիղճները ենթակա են համապատասխան կարգապահական  տույժերի¸ իսկ բարեխիղճ ծառայողներին՝ կխրախուսվի ոստիկանության 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների քննարկման ընթացքում»¸ -  նշեց ոստիկանության պետը։

Այնուհետև, ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքներով թերություններ և բացթողումներ ունեցած մի շարք ծառայողների կարգապահական տույժի ենթարկելու մասին  ԼՂՀ ոստիկանության պետի հրամանը։

Բացի համալիր-տեսչական ստուգումների արդյունքների քննարկումից, ԼՂՀ ոստիկանության պետը՝ հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերին հանձնարարեց ուշադրության և հսկողության տակ պահել ապօրինի որսի և ապօրինի ծառահատման¸ անչափահասների նկատմամբ հսկողության ուժեղացման¸ անհայտ կորածների հայտնաբերման և միայնակ տարեցների հանդեպ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու հետ կապված առանցքային հարցերին։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ԼՂՀ ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանությանը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց իր հաստատմանը ներկայացնել համալիր-միջոցառումների պլան և հասարակական կարգի ու անվտանգության ապահովման ուղղությամբ ուժեղացված ծառայություն սահմանել հանրապետության ողջ տարածքում՝ հատուկ ուշադրության արժանացնելով երթևեկության անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ բացառել և անհանդուրժող գտնվել անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ։