Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

21.01.2017 14:39

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության քննչական վարչության  2016թ. ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 21-ին  ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեության արդյունքները: 

Խորհրդակցությունը ղեկավարում  էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էր ոստիկանության քննչական վարչության անձնակազմը: 

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը:

2016թ. ընթացքում ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից վարույթ է ընդունվել 288 քրեական գործ՝ 2015թ-ի 393 քրեական գործի: Նվազումը կազմել է 105 քրեական գործ: Վերսկսվել է նախկինում կասեցված թվով 25 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 32-ի: Նվազումը կազմել է 7 քրեական գործ: Վարույթում եղած 313 քրեական գործերից հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 210 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 242-ի: Ավարտված քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատախազին է ուղարկվել թվով 109 քրեական գործ՝ նախորդ տարվա 124-ի: Նվազումը կազմել է 15 քրեական գործ:

Հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու համար քննիչների կողմից ներկայացվել է թվով 5 միջնորդագիր, ընդդեմ 12-ի:

ԼՂՀ ոստիկանության պետը, որպես դրական ձեռքբերում, կարևորելով անօրինական ձերբակալումներ, քրեական պատասխանատվության ենթարկված անձինք, կալանավորվածներ, ինչպես նաև դատարանի կողմից լրացուցիչ քննության չվերադարձված քրեական գործեր չլինելու հանգամանքը և մանրամասն վերլուծության ենթարկելով քրեական գործերի շարժը, մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նախաքննության լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ և օրենքով սահմանված ժամկետներում քննություն ապահովելու հարցերին: Հատուկ ուշադրության արժանացնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ ոստիկանության պետը պահանջեց բոլոր միջոցները ձեռնարկել այդպիսինների ինչպես բացահայտման, այնպես էլ սկզբունքային ու մանրակրկիտ քննությունը ապահովվելու հանգամանքին:

«Դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ: Հանցագործություն կատարած անձի նկատմամբ ցուցաբերվող Ձեր կիրթ և հարգալից վերաբերմունքով պիտի անկեղծ ափսոսանքի ներքին զգացմամբ պարուրեք նրան, որպեսզի նա իր ու իր ընտանիքի ապագայի մասին ճիշտ հետևությունների հանգի: Պահանջում եմ շարունակել հետևել օրենքի տառին, լինել ազնիվ Ձեր գործառույթներում և հոգատար Ձեր վարվեցողության մեջ», - նշեց ոստիկանության պետը:

«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետը դրվատանքի խոսքեր ասաց ամենաբարձր ցուցանիշներ արձանագրած քննիչներին և հանձնարարեց պրակտիկ ու մասնագիտական աջակցություն ցուցաբերել ինչպես նորանշանակ գործընկերներին, այնպես էլ հետաքննիչներին: Ոստիկանության պետը իր հերթին խոստացավ էլ ավելի բարելավել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քննիչների ծառայության  պայմանները: