Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

18.01.2017 20:02

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության պետական պահպանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության պետական պահպանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 18-ին  ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց ոստիկանության պետական պահպանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը։

Խորհրդակցությունը ղեկավարում  էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Մասնակցում էին ոստիկանության պետական պահպանության վարչության ղեկավար և սպայական կազմը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը։

ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության կարևոր խնդիրներից է պայմանագրային հիմունքներով պետական և մասնավոր օբյեկտների, ինչպես նաև անձի անվտանգության ապահովումը ու գույքի պահպանությունը։ 2016թ. պահպանվող օբյեկտներում գողության և այլ արտակարգ պատահարներ, իսկ օբյեկտների ղեկավարների կողմից բողոքներ չեն արձանագրվել։

Համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանի` 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած հարձակման հետ կապված, պետական պահպանության վարչությունը ուժեղացրել էր պահպանվող օբյեկտների ծառայությունը, իսկ ռազմավարական նշանակության՝ «Սարսանգ ՀԷԿ»-ի պահպանությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողների հետ համատեղ, ինչի շնորհիվ նշված օբյեկտներում նախականխվել են հնարավոր բոլոր սադրանքները։

ԼՂՀ ոստիկանության պետը, «Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության պետական պահպանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը, իր գոհունակությունը հայտնեց հատկապես ապրիլյան հայտնի իրադարձությունների ընթացքում ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների կողմից դրսևորած բարձր պատասխանատվության և անձնվեր ծառայության համար։

«Դուք ոստիկանության ամենամեծ անձնակազմ ունեցող ստորաբաժանումն եք ու պատահական չէ, որ շատ դեպքերում հենց պետական պահպանության վարչության բարձրագույն կրթություն ունեցող կադրերով են հետագայում համալրվում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների սպայական պաշտոնները։ Անձամբ ընդունելով յուրաքանչյուր նորանշանակ ոստիկանի և հետագայում նրանց սպայական կոչումների ներկայացնելու կապակցությամբ ընդունելության ժամանակ համոզվել եմ, որ պետական պահպանության վարչությունում ծառայողների հետ  ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյահոգեբանական արժեհամակարգի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները իրականացվում են պատշաճ  և նպատակային կարգով», - եզրափակեց ոստիկանության պետը։