Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

24.05.2016 20:46

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության 2016թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության  2016թ. 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ԼՂՀ ոստիկանության ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի ծառայությունների, ճանապարհային ոստիկանության, քրեակատարողական և պետական պահպանության վարչությունների, ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերը։

2016թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 203 հանցագործություն՝ 2015թ. նույն ժամանակահատվածի 110-ի դիմաց։ Չնայած հանցագործությունների թիվը աճել է 110-ով,  սակայն հարկ է նշել, որ այն հիմնականում պայմանավորված է 2016թ. 1-ին եռամսյակում  լատենտային բնույթ կրող  հանցագործություններից՝ թմրամիջոցների, զենք և ռազմամթերքի ապօրինի  շրջանառության դեպքերի հայտնաբերման և բացահայտման  ակտիվ աշխատանքներով, ինչպես նաև  սույն թվականի  հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության և տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի  հետ  հաշտվելու  (ԼՂՀ ՔԴՕ հոդ. 35 մ. 1 կ. 4 և 5) հիմքերով կարճված քրեական  գործերով և  մերժված  նյութերով հանցագործությունների հաշվառման  հանգամանքներով։

Հաշվետու եռամսյակում 8 անչափահասի կողմից կատարվել է 10 գողության դեպք:

Հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճի պարագայում բարելավվել է նաև բոլոր ուղղություններով դրանց բացահայտման արդյունավետությունը։

Հաշվետու եռամսյակում գրանցված հանցագործությունների բացահայտման տոկոսում հաշվառվող բոլոր հանցատեսակներով ապահովել է 100%-անոց բացահայտում։

2016թ. 1-ին  եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  3 դեպքով (14-ից 11) նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 1-ով՝ (3-ից 2) զոհերի և 8-ով՝ (20-ից 12) վիրավորների թիվը։

ԼՂՀ ոստիկանության պետը, ձեռնպահ մնալով եռամսյակի արդյունքներով գնահատականներ տալուց, մի շարք ուղղություններով նպատակային հանձնարարականներ ուղղեց ոստիկանության առանցքային ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։

«Չնայած հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ և լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման հանգամանքներով, սակայն, այդուհանդերձ, կան որոշակի ուղղություններ, որտեղ անհրաժեշտ են բեկումնային փոփոխություններ մտցնել:  Առաջին հերթին բնակարանային գողությունների 100 տոկոսանոց բացահայտման հրամայականն է։ Բացի այդ, անհրաժեշտ է ուժեղացնել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, իսկ դրանք նախականխելու լավագույն միջոցը պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացումն է։ Դուք պարտավոր եք հայտնաբերել հակաօրինական արարք կատարելու հակումներ ունեցող անձանց շրջանակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց գործողությունները կանխելու և հնարավոր հանցագործության նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու ուղղությամբ»։

Ոստիկանության պետը կարևորեց նաև անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքները և անդրադառնալով հանրապետությունում նախանշված «Վերջին զանգի» հանդիսակատարությանը ու դրան հաջորդող միջոցառումներին` համապատասխան ծառայությունների պատասխանատուներին, մասնավորապես  ճանապարհային ոստիկանությանը հանձնարարեց ուժեղացված ծառայության միջոցով իսպառ բացառել անչափահասների կողմից իրավախախտումների՝ այդ թվում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցները վարելու հնարավոր դեպքերը։

2016 թվականի 1-ին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը կզետեղվի կայքի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում: