Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

30.11.2015 00:21

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ, վաստակաշատ վետերաններ.

Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել Արցախի ոստիկանությունը:

Անկախության հռչակման նախօրեին, ԼՂԻՄ ՆԳ վարչության միլիցիայի ծառայողները, անդամագրվելով կամավորական ջոկատներին, իրենց ավանդն են ունեցել ազատագրական պայքարում։ Ցավոք, նրանցից շուրջ չորս տասնյակ քաջորդիներ նահատակվել են հանուն մեր անկախ պետականության։   

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ և հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ Ձեր սթափ և արհեստավարժ գործունեությամբ, ամենայն պատասխանատվությամբ եք ապահովում պետության և ժողովուրդի շահերը:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևորում եմ նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց բազմամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հող հայրենիի համար նահատակված մեր ոստիկանների ընտանիքներին, ոստիկանության հաշմանդամներին, բազմավաստակ վետերաններին, ոստիկանության ողջ անձնակազմին, մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:

Իրավակարգի մշտարթուն զինվորներ, քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ և հիշեք, որ Ձեզ մեծ առաքելություն է տրված՝ ծառայել պետությանն ու այն ժողովրդին, ում փառավոր զավակների արյան գնով է նվաճվել սեփական հողում ազատ ապրելու իրավունքը: