Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ
16.04.2016 16:00

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

Հարգելի Վլադիմիր Սերգեյի

Արցախի Հանրապետության ոստիկանության և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ ենք հղում Ձեզ և ՀՀ ոստիկանության ողջ անձնակազմին ՀՀ ոստիկանության օրվա  առթիվ:

Վերջին տարիններին ՀՀ ոստիկանությունը էական հաջողություններ է արձանագրել ինչպես հանցավորության դեմ տարվող պայքարում, այնպես էլ հասարակական կարգի լիարժեք ապահովման և հասարակության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղություններում:

Մենք ականատեսն ենք, թե ինչպիսի հետևողականությամբ և սկզբունքայնությամբ եք Դուք կյանքի կոչում ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ հիմնական շեշտադրումը դնելով հասարակության  շրջանում ոստիկանության հանդեպ վստահության ամրապնդմանը:

Գոյամարտի տարիներից համոզված ենք, որ ինչպես Արցախի Հանրապետության ոստիկանությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները այսօր էլ պատրաստ են միահամուռ լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: 

Մեր խորին երախտիքն ենք հայտնում Ձեզ ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին ցուցաբերած հայրենանվիրության համար: Ներկայումս ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի ծառայողները շարունակում են ուժեղացված պահպանություն իրականացնել Արցախի ռազմավարական նշանակության ամենակարևորագույն օբյեկտներից մեկում: 

Խորին շնորհակալանքներ ենք հղում նաև ՀՀ ոստիկանությանը՝ Արցախին ցուցաբերվող օգնության համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեր և ՀՀ ոստիկանության ծառայողների ՀՀ ոստիկանության օրվա առթիվ՝ ցանկանում ենք խաղաղություն ու անձնական երջանկություն բոլորիդ:  

Թող Աստծո աջը միշտ ուղեկցի մեր ժողովրդին և միասնական պահի հայի անկոտրում կամքն ու ոգին:

Լավագույն մաղթանքներով՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյան.