ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2017 12:13
Իրար են բախվել «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-2107» ավտոմեքենաները
Մարտի 24-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ա. Ղ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցի թիվ 14 հասցեի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Սարոյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Դ. Դ-ի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի և Ա. Ղ-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինս նշված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ա. Ղ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: