ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.05.2018 12:35
Իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106»
Մայիսի 19-ին ժամը 22:10-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի համայնքի բնակիչ՝ 1982թ. ծնված Ա.Ս-ն, վարելով «ՎԱԶ-210740» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Շոշ գյուղի բնակիչ՝ 1986թ. ծնված Ս.Հ-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: