ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.07.2018 12:00
Իրար են բախվել «Միցուբիշին» և ԳԱԶ-3102»-ը
Հուլիսի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի բնակիչ 1988թ. ծնված Ա Հ-ն, վարելով «Միցուբիշի Աիրտրեկ» ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 15ա շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1967թ. ծնված Խ. Պ-ի վարած «ԳԱԶ-3102» ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Աիրտրեկ» ավտոմեքենայի ուղևորուհի` Նախիջևանիկ գյուղի անչափահաս բնակչուհի 2012թ. ծնված Մ. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: