ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2017 16:04
Իրար են բախվել «ԿԱՄԱԶ» և «ՄԱԶ» ավտոմեքենաները
Ապրիլի 11-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել այն մասին, որ զույգ պճեղների բաց կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Վայք քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ «Կաշենի» լեռնահանքային համալիրի տարածքում Ա. Մ-ն, վարելով իրեն պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան, բախվել է հանդիպակաց երթևեկող` Չլդրան գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա-ի «ՄԱԶ» ավտոմեքենային և ստացել նշված մարմնական վնասվածքները: