ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2019 12:24
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՏ ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ս.թ.օգոստոսի 16-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Է. Մ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ իր խանութից գողություն է կատարվել:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ ս.թ. օգոստոսի 15-ի ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործության եղանակով բացել է Ասկերանի շրջանի գյուղերից մեկում տեղակայված Է. Մ-ին պատկանող խանութի դուռը, մուտք գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել 43.000 դրամ գումար, 8 հատ 1000 դրամանոց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ լիցքավորման քարտ և 6 հատ տարբեր տեսակի օղիներ:
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Խ. Բ-ն:
Գողոնը մասամբ հայտնաբերված է։
Պատճառված վնասի չափը ճշտվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: