ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.07.2019 17:46
ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն թվականի հուլիսի 10-ին տեղեկատվություն էինք տարածել ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հանձնարարականով նշանակված ծառայողական քննություն սկսելու վերաբերյալ։
Կատարված կարգապահական խախտման համար ոստիկանության ծառայող Ա.Գ-ն անկեղծորեն զղջացել և զեկուցագիր է ներկայացրել` ԱՀ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու խնդրանքով։
Ոստիկանության պետի սույն թվականի հուլիսի 13-ի հրամանով ոստիկանության ծառայող Ա.Գ-ն անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա ազատվել է ԱՀ ոստիկանությունում ծառայությունից։