ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.03.2020 12:02
Իր կամքին հակառակ մտել է իր բնակարան և հարվածներ հասցրել
Մարտի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1975թ. ծնված Լ. Ա.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա.-ն իր կամքին հակառակ մտել է իր բնակարան, որտեղ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին`պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: