ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.06.2016 15:52
Իսակովի փողոցում ավտոմեքենաները իրար են բախվել
Հունիսի 9-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ ծնկահոդի սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել Տերյան փողոցի N տան բնակչուհի, 1987թ. ծնված Ա. Խ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1ա շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Շմավոնի փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Գ. Ս-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի և Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Դ. Ա-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհի Ա. Խ-ն ստացել է նշված վնասվածքը: