ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:47
Ինքնասպանության փորձ
Սեպտեմբերի 21-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ սեպտեմբերի 20-ին ժամը 23:55-ին բազկի միջին երրորդականի կտրած վերքով և աջ նախաբազկի բազմաթիվ կտրած վերքերի հետևանքներ ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ս. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 20-ին ժամը 15:30-ի սահմաններում Ս. Մ.-ն տան բակում ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով կտրել է ձեռքը և ստացել նշված վնասվածքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: