ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 09:58
Ինքնասպանության փորձ
Հոկտեմբերի 26-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1957թ.ծնված Մ. Ն.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակչուհի, 1987թ.ծնված Ն. Ա.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Ն. Ա.-ն տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով ածելիով կտրել է ձախ նախաբազուկը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: