ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Ինքնակամ կերպով վերցրել են կահույք և գումարներ
Հուլիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1966թ. ծնված Ս. Խ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ 2012թ. հուլիսի 19-ից մինչև 2013թ. ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ոմն Սերգեյ, պարտքի դիմաց իրեն իրավունք վերապահելով, ներկայացել է իր տուն, որտեղ բնակվում է որդին` 1994թ. ծնված Ռ. Խ-ն և վերցրել 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ կահույք, այնուհետև ոմն Վրեժ, Արարատ ու Մխիթար նույն պատրվակով վերցրել են գումարներ:
Ձեռնարկվում է միջոցներ նշված անձանց ինքնությունը և վնասի չափը պարզելու ուղղությամբ: