ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.01.2020 14:34
Ի պատասխան «Սասնա Ծռեր Արցախյան կուսակցություն» ֆեյսբուքյան էջով արված հայտարարության
Ի պատասխան «Facebook» սոցիալական ցանցում «Սասնա Ծռեր Արցախյան կուսակցություն» ֆեյսբուքյան էջով արված հայտարարության, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Օրենսգրքի 124-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն «տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով»: Ստորև հրապարակում ենք խախտումն ապացուցող լուսանկարներ:
«Սասնա Ծռեր Արցախյան կուսակցություն» ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ նշված ավտոմեքենայի վարորդին կոչ ենք անում ճանապարհային ոստիկանի արձանագրության հետ համաձայն չլինելու դեպքում ոչ թե անհարկի պատճառաբանություններ հրապարակել, այլ օրենքով սահմանված կարգով վիճարկել այն: