ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2019 12:02
Թունավորում՝գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Ս.թ.փետրվարի 24-ին ժամը 22:00-ի սահմաններում իրենց բնակարանի պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչներ՝ 1966թ.ծնված Ա.Հ-ն, 1974թ.ծնված Ս.Հ-ն, 1999թ.ծնված Ն.Հ-ն և 2008թ.ծնված Մ.Հ-ն։
Թունավորման հետևանքով նշված անձինք տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: