ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.03.2018 12:26
Թունավորում՝ սննդից
Մարտի 3-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը սննդային թունավորումով իրենց մոտ Է ընդունվել Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի բնակիչներ` 1937թ. ծնված Զ.Գ-ն, 1984թ. ծնված Մ.Գ-ն, 1983թ. ծնված Ա.Գ-ն, 2008թ. ծնված Լ.Գ-ն, 2005թ. ծնված Է.Գ-ն և 2012թ. ծնված Ն.Գ-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, տանը ճաշելու ժամանակ ապխտած հավ ուտելու հետևանքով: