ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.12.2018 11:33
Թունավորում՝ ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից
Ս.թ.դեկտեմբերի 16-ին ժամը 20:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորում է ստացել և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխվել Շուշի քաղաքի բնակչուհի, 1990թ.ծնված Ն.Ծ-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։