ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2019 11:00
Թունավորում՝ ջրատաքացուցիչի արտանետած շմոլ գազից
Ս.թ.փետրվարի 1-ին ժամը 16:30-ի սահմաններում, տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչի արտանետած շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1940թ.ծնված Յ.Ի-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝ համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։