ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2020 14:07
Թունավորում՝ մայրաքաղաքում
Հունիսի 27-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 13:50-ին էգզոգեն թունավորում, ինսեկտիցիդով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ, 1939թ.ծնված Վ. Դ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ Վ. Դ.-ն նշված թունավորումը ստացել է հունիսի 26-ին ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 25 հասցեում տեղակայված «Ինտեր-Սերվիզ» ՍՊԸ-ի տարածքում առկա պահակի սենյակը միջատների համար նախատեսված «ինսեկտիցիդ» տեսակի դեղով ախտահանելու ընթացքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: