ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.01.2018 15:12
Թունավորում` շմոլ գազից
Հունվարի 29-ին «Հադրութի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Տող գյուղի բնակիչներ` 1974թ. ծնված Ա.Բ-ն և 1976թ. ծնված Ս.Բ-ն:
Պարզվել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում՝ լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: