ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.01.2018 17:34
Թունավորում` շմոլ գազից
Հունվարի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 19:40-ից մինչև ժամը 20:30-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վ.Ղ-ն, 2014թ. ծնված Մ.Գ-ն, 2009թ. ծնված Մ.Գ-ն և վերջիններիս տանը հյուրընկալված 1954թ. ծնված Մ.Գ-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից: