ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2020 11:51
Թունավորում է ստացել
Oգոստոսի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 00:40-ին շտապ բուժօգնության ավտոմեքենայով ալկոհոլային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Ա.-ն ։
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ա.-ն ալկոհոլային թունավորումը ստացել է նույն օրը ժամը 00:15-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 1 հասցեում տեղակայված «Կամուրջ» ռեստորանում մի քանի բաժակ օղի խմելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: