ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.06.2020 12:17
Թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Հունիսի 8-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ին սոպորոզ վիճակով և դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 2005թ.ծնված Մ. Գ.-ն :
«Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ հերթապահ բժիշկը դեպքի վայր մեկնած ԱՀ ոստիկանության ծառայողին տեղեկանք է տվել այն մասին, որ Մ. Գ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: