ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.06.2020 14:51
Թունավորման դեպք՝
Հունիսի 3-ին ժամը 23:55-ին շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 23:30-ին քիմիկատի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Շուշի քաղաքի բնակիչ, 2018թ.ծնված Լ. Ա.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 շենքի դիմացի բանջարանոցում Լ. Ա.-ն դուրս մնալով ծնողների ուշադրությունից վերցրել է դույլի մեջ տեղադրված շիշը և խմել «Դեմացին» տեսակի թունաքիմիկատ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: