ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2020 13:53
Թունավորման դեպք ՝ մայրաքաղաքում
Հունիսի 7-ին ժամը 14:15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1994թ.ծնված Հ. Ա.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա.-ն նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում տանը գտնվելով հոգեկան հուզմունքի վիճակում, նյարդերը հանգստացնելու նպատակով օգտագործել է 6 հատ «Ցիտրամոն» և 3 հատ «Սուպրաստին» տեսակի դեղահաբ, ինչից հետո նրա առողջական վիճակի վատթարանալու հետևանքով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: