Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

21.09.2020 09:45

Թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

Սեպտեմբերի 18-ին ժամը 15:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանի ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Է. Ա.-ի տան զննությամբ երկրորդ հարկ բարձրացող աստիճանների հենարանի վրա հայտնաբերվել է վերջինիս պատկանող թվով 2 փաթեթ, իսկ տան հողատարածքում գտնվող առկա դեզի արանքից թվով 1 փաթեթ, որոնց մեջ առկա էր ընդհանուր 5,62գ. քաշով չորացված և մանրացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

  

Սեպտեմբերի 18-ին ՔՀԲ օպերլիազոր Գ. Ա.-ն զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով նույն օրը ժամը 20:30-ին Ներքին Հոռաթաղ համայնքում անձնական զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ,1996թ.ծնված Հ. Ա.-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է սպիտակ գույնի թղթե մեկ փաթեթ, որում առկա էր 1 գրամ քաշով կանաչ գույնի, սպիցիֆիկ հոտով, թմրանյութի նմանվող չորացված զանգված:
Հ. Ա.-ն բերման է ԱՀ ենթարկվել Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Սեպտեմբերի 19-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ ոստիկանության ՔՀՎ և ԱՎՎ ԱՀԿ բաժնի «Աղավնո» անցնագրային կետի ծառայողների հետ համատեղ Աղավնո գյուղում տեղակայված հսկիչ անցագրային կետում թմրանյութ պահելու կասկածանքով կանգնեցրել և զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկից հայտնաբերվել է թղթե փաթեթում 3 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված «Մարիխանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ ուղևոր՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Հ. Ս.-ի անձնական զննությամբ վարտիքի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 2 հատ ընդհանուր 2.78 գրամ քաշով «Մետադոն» տեսակի դեղահաբ, 2 հատ թղթե փաթեթներում ընդհանուր 3.7 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված մարիխանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված և 1 հատ կաթուցիչ պատերին մուգ դարչնագույն մոխրացված հետքերով։
Ա. Բ.-ն և Հ. Ս.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: