ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.02.2019 11:56
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Ս.թ.փետրվարի 26-ին ժամը 18:00-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Ադամյան փողոցից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Գ. Զ-ին, ում ոտքի գուլպայի արանքում անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է թղթի փաթեթում փաթեթավորված 1,16 գրամ քաշով կանաչավուն գույնի չորացված և մանրացված թմրանյութին նմանվող զանգված, իսկ ձախ ոտքի գուլպայի արանքում՝ օգտագործած 1 կաթուցիչ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: