ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2019 12:01
Թմրանյութի նմանվող զանգվածի հայտնաբերում
Ս.թ.փետրվարի 25-ին ժամը 02:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի Վանքի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով անձնական զննության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Կ. Ղ-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 0.14 գրամ քաշով մանրացված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: