ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2019 11:25
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ
Ս.թ. ապրիլի 27-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ժամը 00:35-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 22 շենքի դիմացի մայթից ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Յ. Գ-ին, ում անձնական խուզարկությամբ հագին եղած ջինսե տաբատի գրպաններից հայտնաբերվել է թվով 2 թղթե փաթեթ, որոնց մեջ առկա են եղել 0.15 գրամ և 0.66 գրամ քաշով կանաչ գույնի չորացված ու մանրացված սպեցեֆիկ հոտով զանգվածներ, նաև մեկ հատ կաթուցիչ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Յ. Գ-ն 10.000 դրամի դիմաց նույն օրը նույնանման զանգված է իրացրել մայրաքաղաքի բնակիչ,1992թ.ծնված Ս. Հ-ին:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 0.81 գրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: