ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2018 11:37
Թմրանյութի հայտնաբերում
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 12:00-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Ա-ին, ում անձնական խուզարկության ժամանակ տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.89 գրամ քաշով կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի չոր զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: