ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.10.2018 11:21
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 22:00-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ կանգնեցրել են ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Հ. Գ-ի վարած «OPEL ASTRA» ավտոմեքենան, որի զննությամբ վարորդի նստատեղի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված, կանաչ գույնի, չորացված և մանրացված 20,88 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող զանգված:
Հ. Գ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: