ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.02.2019 11:42
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Ս.թ. փետրվարի 20-ին ժամը 12:05-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Խ-ին պատկանող Իվանյան գյուղում տեղակայված անասնաֆերման, որտեղ առկա կացարանի պատից կախված վերջինիս պատկանող բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերել է 52.77 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: