ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.10.2018 12:15
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ.հոկտեմբերի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների կողմից թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով զննության է ենթարկվել Շահումյանի շրջանի բնակիչ, 1994թ.ծնված Մ. Մ-ին պատկանող տան կից շինությունը, որի ներսից պահեստամասերի արանքից հայտնաբերվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,02 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Մ. Մ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին: