ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.10.2018 11:06
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ.հոկտեմբերի 19-ին ժամը 21:00-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները Ճարտար քաղաքում անձնական զնության են ենթարկել Մարտունու շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Դ-ին, ում վերնաշապիկի գրպանում հայտնաբերվել և առգրավվել թղթե փաթեթ, որի մեջ առկա էր թմրանյութի նմանվող 0,62 գրամ քաշով մանրացված զանգված, տաբատի գրպանում նույնանման փաթեթում կանեփանման բույսի 21 սերմ, իսկ վերջինիս պատկանող «Մերսեդերս Բենս» ավտոմեքենայի զննությամբ` սրահի հատակին, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով լցված ծխախոտի մեկ գլանակ՝ 0.47 գրամ քաշով:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: