ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.02.2018 16:42
Թմրանյութի հայտնաբերում` Կոլխոզաշեն գյուղում
Հունվարի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների համատեղ աշխատանքների ընթացքում, նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում անձնական խուզարկության է ենթարկվել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի բնակիչ` 1985թ. ծնված Կ.Բ-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է 2.39 գրամ քաշով սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ բնակելի առանձնատան կից պահեստարանում՝ 0.7 լիտր տարողությամբ ապակյա տարայի մեջ 97,11 գրամ քաշով նմանատիպ զանգված: