ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2019 10:46
Թմրանյութը հայտնաբերվել է տան հյուրասենյակում
Ս.թ. փետրվարի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Հ-ի տան հյուրասենյակում գտնվող պահարանի վրա առկա կոշիկի քսուկի համար նախատեսված տարայում զննությամբ հայտնաբերել են վերջինիս պատկանող 4.4 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: