ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.06.2020 12:29
Թմրանյութերի դեմ պայքարը շարունակվում է
Հունիսի 29-ին ժամը 08:40-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համատեղ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ, Աղաբեկալանջ գյուղում Մարտակերտի շրջանի բնակիչ,1969թ.ծնված Ե. Ա.-ի տաբատի գրպանում հայտնաբերել են դեղնավույն գույնի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր 2.18 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգված:
Ե. Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: