ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.11.2018 10:13
Թմրանյութ՝պահարանի պահոցում
Ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 19:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1982թ.ծնված Ա. Բ-ին պատկանող բնակարանը, որտեղ պատշգամբում առկա պահարանի պահոցում հայտնաբերվել է թվով 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր ընդհանուր 10.46 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված:
Ա. Բ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: