ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2015 17:10
Թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով
Մարտի 19-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով զննության են ենթարկել Շահմասուր գյուղի բնակիչ, 1950թ. ծնված Յա. Ա-ին պատկանող առանձնատանը կից անասնագոմը, որի տանիքի տակից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող սպեցիֆիկ հոտով, կանաչ գույնի, չորացված և մանրացված 15 գրամ քաշով զանգված, իսկ նրա կողմից օգտագործվող` տան մոտակայքում տեղակայված մեկ այլ անասնագոմի տանիքի տակից` 7 հատ ստվարաթղթե փաթեթների մեջ փաթեթավորված 240 գրամ ընդհանուր քաշով նմանատիպ զանգված: