ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2017 12:29
Թմրանյութ ապօրինի պահելու և գործածելու կասկածանքով բերման ենթարկվածի գրպանում հայտնաբերվել է բուսական զանգված
Հուլիսի 5-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից ապօրինի թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով բերման է ենթարկվել Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ 1962թ. ծնված Ռ.Խ-ն՝ ում տաբատի գրպանում հայտնաբերվել և առգրավվել է յուրահատուկ հոտով, չորացված և մանրացված 0.49 գրամ թմրանյութի նմանվող բուսական զանգված: